Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քառյակն անցնում է պլան «բ»-ին

Քառյակն անցնում է  պլան «բ»-ին
08.04.2014 | 00:22

«Հրաշալի քառյակի» պլան «ա»-ն տապալվելուց հետո այսօր փորձ է արվում գործի դնել պլան «բ»-ն: Ակնհայտ է, որ այս անգամ էլ հարցը չի հասնի Սերժ Սարգսյանի հրաժարականին, որովհետև չորսից առնվազն երկուսը դա չեն պահանջի, իսկ մյուսներն էլ միայնակ դժվար թե որևէ արդյունք արձանագրեն:
Այսօր քառյակի ղեկավարների հանդիպման խնդիր է դրված, քանի որ «ներքևների» մակարդակով, մեր աղբյուրների փոխանցմամբ, այլևս չի հաջողվում կոնկրետ հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերել։ Օրակարգ պիտի ձևավորեն «գլխավորները», և եթե հաջողվի ընդհանուր հայտարարի գալ, ոչիշխանական ուժերը կրկին նույն սեղանի շուրջը հարցեր քննարկելու հնարավորություն կունենան: Այդպիսի «հայտարար» կարող է լինել ՍԴ-ի որոշումը, որի շուրջ առաջիկայում ևս թեժացումներ են սպասվում:
Հիշեցնենք, որ քառյակի ղեկավարների հանդիպման մասին երեկ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էր բարձրաձայնել: «Այժմ առաջնային է դարձել չորս քաղաքական ուժերի օրակարգում մինչ օրս տեղ գտած, սակայն ինչ-ինչ պատճառներով չիրականացված կուսակցությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում առաջին դեմքերի մակարդակով պայմանավորվածություն ձեռք կբերվի հետագա քայլերի մարտավարության և համատեղ պայքարի ռազմավարության վերաբերյալ: Այդ հանդիպումը մենք դիտում ենք որպես խորհրդարանական չորս խմբակցությունների մաս կազմող ուժերի հետագա համագործակցության անհրաժեշտ պայման»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ